20/07/2026
💼«Մեր թիմը»
Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսական ծագման մթերքի վերամշակման տեխնոլոգիայի գիտական բաժնի մասնագետներին, որոնց գիտելիքները, նվիրվածությունն ու գիտահետազոտական աշխատանքները նպաստում են խաղողագործության, գինեգործության և սննդի տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը։
Այսօր ներկայացնում ենք Արմեն Սոլոմոնյանին, ով որպես մեր բաժնի գիտաշխատող՝ իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ խաղողագործության, գինեգործության, բուսական ծագման հումքերի վերամշակման և ֆունկցիոնալ սննդամթերքի ստեղծման ուղղությամբ։
Նրա գիտական գործունեության շրջանակում իրականացվում են հետազոտություններ, որոնք ուղղված են՝
🍇 «Սև Արենի» խաղողի սորտի և նրա կլոնների քիմիական, պոլիֆենոլային և տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրմանը,
🍷 գինու որակի հիմնական ցուցանիշների ուսումնասիրությանը և խաղողի կլոնային տարբերությունների ազդեցության բացահայտմանը,
Արմեն Սոլոմոնյանը շուրջ 25 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է, որոնց զգալի մասը հրապարակվել է միջազգային գրախոսվող գիտական ամսագրերում։ Նրա գիտական աշխատանքները հիմնականում նվիրված են խաղողի և գինու որակի գնահատմանը։
Ներկայումս Արմեն Սոլոմոնյանը մասնակցում է ՀԱԱՀ Բուսական ծագման մթերքի վերամշակման տեխնոլոգիայի գիտական բաժնում իրականացվող գիտահետազոտական ծրագրերին, որոնք միտված են խաղողի սորտերի և կլոնների, դրանցից ստացվող գինիների ուսումնասիրմանը, վերամշակման տեխնոլոգիաների կատարելագործմանը և դրանց կիրառական նշանակության բարձրացմանը։