Elen's Kitchen

Elen's Kitchen Programmer who loves to cook ��
It's my passion♡ I love to travel, try new dishes and write re

21/04/2026

Պատրաստում ենք իտալական պանա կոտա 🇮🇹

Ինչ է հարկավոր
- 250 մլ կաթ .products
- 180 գ հունական յոգուրտ .products
- 7 գ ժելատին
- 100 գ շաքարավազ
- 1 թ.գդ. վանիլինի թուրմ
- հատապտուղ, ջեմ (ըստ ճաշակի)
�Ինչպես պատրաստել
1. Ժելատինը լցնել ջրի մեջ, խառնել և թողնել մի կողմ, որ ուռչի:
2. Կաթսայի մեջ լցնել կաթը, ավելացնել շաքարավազը և խառնել: Դնել ցածր կրակին և խառնելով տաքացնել, մինչև կաթը թեթևակի տաքանա` 60C (140F):
3. Ժելատինը ավելացնել կաթին, խառնել: Դնել ցածր կրակին և տաքացնել մինչ ժելատինը ամբողջությամբ լուծվի:
4. Ավելացնել վանիլինի թուրմը և հունական յոգուրտը: Անցկացնել մաղով:
5. Լցնել խառնուրդը սիլիկոնե ամաների մեջ և թողնել սառնարանում 2 ժամ:
6. Կարող եք մատուցել տարատեսակ ջեմերով, հատապտուղներով և մրգերով:



---
🌐https://rrecipe.ai/elenskitchen

Այսօրվա ընթրիքը 🩵- իշխան  բանջարեղենով և թարխունով - ծովախեցգետին արաբիատա սոուսումի դեպ ժամանակ առ ժամանակ կներկայացնեմ...
19/04/2026

Այսօրվա ընթրիքը 🩵

- իշխան բանջարեղենով և թարխունով
- ծովախեցգետին արաբիատա սոուսում

ի դեպ ժամանակ առ ժամանակ կներկայացնեմ իմ սիրելի խանութներն ու հայկական արտադրանքը
(ոնց ասում են սա գովազդ չէ) ⤵️

🛒 արաբիատա սոուսը 🍅♥️

սիրուն reelերի հակառակ կողմում 🤍
13/04/2026

սիրուն reelերի հակառակ կողմում 🤍

11/04/2026

🍫Chia bar

Ինչ է հարկավոր
- չիա - 4 ճ.գ.
- լոռամիրգ - 0.5 բաժակ
- նուշի կարագ - 3 ճ.գ.
- պիստակ (կարող է աղի էլ լինել) - 0.5 բաժակ
- մեղր - 3 ճ.գ.
- վարսակի փաթիլներ - 1.5 բաժակ
- արմավ (առանց կորիզ) - 10 հատ

Ինչպես պատրաստել
- նախ food processorով մանրացնում ենք վարսակը
- ապա ավելացնում ենք արմավը, պիստակի կեսը, չիան, նուշի կարագը, մեղրը: Նորից բլենդում ենք: ❕Կպչուն զանգված պետք է ստացվի:
- ձեռքով մանրացնում ենք պիստակը
- խառնուրդին ավելացնում ենք պիստակը և լոռամիրգը
- ամանի մեջ ստավարաթուղթ ենք դնում, լցնում խառնուրդը, տարածում և ամուր սեղմում
- թողնում եմ սառնարանում 8-10 ժամ
- զգուշությամբ հանում ենք ամանից և կտրտում ուղղանկյունաձև

և վերջ կարող եք վայելել 🤍

08/04/2026

ինչքան էի ես իրեն սպասել 🤍
իմ «խոհարարական ընտանիքը» համալրվել է

03/04/2026

եկեք այս տարի նաև ձուն ներկենք ավանդական եղանակով ♥️

ինչ է պետք
- տորոն - 2 կապ
- սոխ կեղև - 2 բուռ (շատ չեմ քցել)
- սև թեյ - 2 թ.գ.

քայլեր
✔️ սոխի կեղևը և տորոնը լավ լվանում ենք
✔️կաթսայի մեջ լցնում ենք տորոնը, սոխի կեղևը, աելացնում ենք սև թեյ, և լցնում ջուրը
✔️եփում ենք կես ժամ, թողնում, որ լրիվ սառի
✔️զգուշությամբ տեղավորում ենք ձուն, դնում կրակին: Եռալուց հետո կրակը կամացացնում ենք և թողնում եփվի 15 րոպե:
✔️Անջատում ենք և թողնում, որ սառեն:
✔️Հանելուց սրբում ենք և ըստ ցանկության ձեթով փայլացնում:

ես ներկել եմ 5 ձու , փոքր կաթսայում

02/04/2026

Կաթնահունց 🌸

Իմ մանկության համը` Զատիկի քաղցր հաց 🥨🌷

Ինչ է պետք
- 250 ml կաթ🥛 .products 🤍
- 8 g խմորիչ
- 500 g ալյուր
- 105 g շաքարավազ
- 4 հատ ձվի դեղնուց
- 80 g կարագ .products 🤍
- 0.25 թ.գ. վանիլին
- 0.25 թ.գ. հիլ
- 0.25 թ.գ. մշկընկույզ
- 1 պտղունց աղ
- 0.5 ճ.գ. ձեթ
- քունջութ
- ջուր
- մեղր

մանրամասն բաղադրատոմսը կգտնեք rrecipe.ai/elenskitchen

✈️ճամփորդելուց ինձ համար ամենահետաքրքիր shoppingը մթերային շուկաներ, հետաքրքիր սուպերմարկետներ այցելելն է 🇪🇸ու Բարսելոնա...
15/03/2026

✈️ճամփորդելուց ինձ համար ամենահետաքրքիր shoppingը մթերային շուկաներ, հետաքրքիր սուպերմարկետներ այցելելն է

🇪🇸ու Բարսելոնան կրկին հիացրեց իր համերով ու մթերային բազմազանությամբ (ոնց ասել էի, մոռանում ենք ջրային ոզնին փորձելու մասին)

միայն այս պրոդուկտները գնելու, պատրաստելու, հետաքրքրությունս բավարարելու համար, արդեն, իսկ պատրաստ եմ ապրել այստեղ 🤫

✈️ճամփորդելուց ինձ համար ամենահետաքրքիր shoppingը մթերային շուկաներ, հետաքրքիր սուպերմարկետներ այցելելն է 🇪🇸ու Բարսելոնա...
15/03/2026

✈️ճամփորդելուց ինձ համար ամենահետաքրքիր shoppingը մթերային շուկաներ, հետաքրքիր սուպերմարկետներ այցելելն է

🇪🇸ու Բարսելոնան կրկին հիացրեց իր համերով ու մթերային բազմազանությամբ (ոնց ասել էի, մոռանում ենք ջրային ոզնին փորձելու մասին)

միայն այս պրոդուկտները գնելու, պատրաստելու, հետաքրքրությունս բավարարելու համար, արդեն, իսկ պատրաստ եմ ապրել այստեղ 🤫

07/03/2026

Պատրաստում ենք պանրային պրոֆիտրոլներ՝ gougeres 🇫🇷, հրաշալի նախուտեստ գինու հետ մատուցելու համար 🍷

ինչ է պետք
- 60 g կարագ
- 125 ml ջուր
- 125 ml կաթ
- 4 g աղ
- 125 g ալյուր
- 4 հատ ձու
- 60 g էմենտալ պանիր
- 1 հատ ձվի դեղնուց
- մշկընկույզ (to taste)

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Elen's Kitchen posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Elen's Kitchen:

Share