15/09/2026
Իմ ամենաթանկ ու ամենասիրելի մայրիկ ❤️
Շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Այս աշխարհում կան բառեր, որոնք երբեք չեն կարող ամբողջությամբ նկարագրել այն սերը, երախտագիտությունն ու հարգանքը, որ ես զգում եմ քո հանդեպ։
Դու այն մարդն ես, ում սերը միշտ եղել է իմ ամենամեծ ուժը, ում խոսքը՝ իմ ամենամեծ հանգստությունը, իսկ գրկախառնությունը՝ աշխարհի ամենաապահով տեղը։ ❤️
Մայրիկ ջան, ես միայն մի բան եմ ուզում՝ որ դու միշտ առողջ լինես, երկար ապրես ու շատ-շատ երջանիկ լինես։ Թող քո աչքերից երբեք արցունք չհոսի, բացի ուրախության արցունքներից։ Թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ բարությունը, սերը և ջերմությունը, որ դու տարիներ շարունակ տվել ես մեզ։
Եթե ես կարողանայի քեզ մի բան նվիրել աշխարհում, կցանկանայի նվիրել իմ կյանքի բոլոր գեղեցիկ օրերը, որպեսզի դու երբեք չտխրես և միշտ ժպտաս։
Շնորհավոր ծնունդդ, իմ հրաշք մայրիկ։ 🌹
Ես քեզ անսահման սիրում եմ։ ❤️
Թող Աստված միշտ պահապան լինի քեզ և երկար տարիներ մեզ պարգևի քո ներկայությունը։ 🙏❤️