03/02/2024
✅Օրեր առաջ Բեռլինում մեկնարկեց Միջազգային կանաչ շաբաթը՝ Grüne Woche-ն: Այն աշխարհի ամենամեծ սպառողական առևտրային տոնավաճառն է և տարեկան հյուրընկալում է ավելի քան 300․000 այցելու ամբողջ աշխարհից:
✅ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և GIZ Armenia-ի աջակցությամբ այս տարի Հայաստանը գինու ազգային միասնական տաղավարում ներկայացրել է 13 ընկերությունների արտադրանք։
✅Ցուցահանդեսի ընթացքում Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի աջակցությամբ Թամլին Քարինը՝ JancisRobinson.com կայքի գլխավոր խմբագիրը, և գինու լրագրող Թոմաս Բրանդլը այցելել են հայկական գինու տաղավար, համտեսել հայկական յուրահատուկ գինիներն ու զրուցել արտադրողների հետ:
✅Հայկական պատվիրակությունը լրագրողների հետ այցելել է նաև Wines of Armenia առցանց հարթակի Բեռլինի լոգիստիկ կենտրոն՝ ծանոթանալու հարթակում առկա գինիներին ու քննարկելու winesofarmenia.store-ի առաջմղմանն առնչվող հարցեր:
✅Բեռլինում տեղի ունեցավ հայկական գինիների համտես-շնորհանդես:
Գինու հայտնի լրագրող Թոմաս Բրանդլի հրավերով համտեսին մասնակցեցին գինու ոլորտի միջազգային փորձագետներ, լրագրողներ և ավելի քան 20 հայտնի մասնագետներ։ Հյուրերին հայկական գինիներն ու դրանց պատմությունը ներկայացրեց www.jancisrobinson.com կայքի գլխավոր խմբագիր Թամլին Քարինը:
✅A few days ago, the International Green Week - Grüne Woche - started in Berlin. It is the world's largest consumer trade fair and annually hosts more than 300,000 visitors from around the world.
✅With the support of Vine and Wine Foundation and GIZ Armenia, this year Armenia presented the products of 13 companies at the unified national wine pavilion.
✅ During the exhibition, with the support of Zaruhi Muradyan, Director of the Vine and Wine Foundation,Tamlyn Karin, editor-in-chief of the JancisRobinson.com website, and wine journalist Thomas Brandl visited the Armenian wine booth, tasted the unique Armenian wines and talked with the producers.
✅A tasting-presentation of Armenian wines took place in Berlin.
International wine experts, journalists and more than 20 well-known specialists took part in the tasting at the invitation of the famous wine journalist Thomas Brandl. Armenian wines and their history were presented to the guests by Tamlin Karin, editor-in-chief of the website www.jancisrobinson.com.
#