24/08/2026
Գործող կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ թվով 24 տեխնիկական կանոնակարգերից 8-ի մասով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը։
Պահանջը վերաբերում է հետևյալ արտադրատեսակներին․
🔹 օծանելիքակոսմետիկական արտադրանք,
🔹 հյութամթերք,
🔹 հատուկ նշանակության սննդամթերք,
🔹 ծխախոտային արտադրանք,
🔹 փաթեթավորված խմելու ջուր։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն, հավատարմագրման ոլորտի շրջանակում, պատրաստ է իրականացնել վերը նշված արտադրատեսակների լաբորատոր փորձարկումները։
Մանրամասների համար՝
www.fdalab.am
📞 060 46 00 76
📞 096 35 00 01
Հարգելի՛ տնտեսվարողներ,
Գործող կարգավորումների համաձայն՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող ներքոգրյալ ութ արտադրանքի ներմուծման համար 2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայությունը․
🔹 օծանելիքակոսմետիկական արտադրանք,
🔹 վառելիքի առանձին տեսակներ,
🔹 որոշակի ճանապարհաշինական արտադրանք,
🔹 հյութամթերք,
🔹 հատուկ նշանակության սննդամթերք,
🔹 ծխախոտային արտադրանք,
🔹 հեղուկացված ածխաջրածնային գազեր,
🔹 փաթեթավորված խմելու ջուր։
❗️ Կարևոր է իմանալ. սերտիֆիկացման արժեքը հաշվարկվում է ոչ թե յուրաքանչյուր առանձին ապրանքի միավորի, այլ ամբողջ խմբաքանակի համար։ Ընդ որում, մեկ սերտիֆիկատում կարող են ներառվել մի քանի արտադրատեսակներ, եթե դրանք համապատասխանում են սահմանված խմբավորման պայմաններին։
Սերտիֆիկացման վճարի չափը կախված է արտադրանքի տեսակից, խմբաքանակի առանձնահատկություններից և անհրաժեշտ փորձարկումների ծավալից։
🔬 Համապատասխանության գնահատումն իրականացվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների և սերտիֆիկացման մարմինների կողմից։
Փորձարկման լաբորատորիաների ցանկը՝
https://armnab.am/eaeu/laboratories
Սերտիֆիկացման մարմինների ցանկը՝
https://armnab.am/eaeu/certification-bodies
☎️ Մանրամասն տեղեկատվության համար՝ 011 59 71 68։
Խնդրում ենք ներմուծում իրականացնելիս նախապես հաշվի առնել նշված պահանջները՝ մաքսային ձևակերպումների ընթացքում հնարավոր խնդիրներից և ուշացումներից խուսափելու համար։