Cooking With Susanna

  • Home
  • Cooking With Susanna

Cooking With Susanna Kitchen My dear friends and guests ❤️❤️❤️
Welcome to my page Cooking With Susanna. My name is Susanna. My page is multi-content.

I love the kitchen, the caring values, the beautiful songs, the materials about the self-improvement of the person, which speak not only to the mind, but also to the soul and heart. If you watch the videos, you will see Recipes, Tips and Testimonials, Computer's videos and etc. In the kitchen I like to prepare my recipes by experimenting and to share successful dishes with you. THANK YOU ALL for y

our attention and interest. If you liked the video and recipe please subscribe to my channel on Youtube and click the bell button to be notified of my next videos. May peace, happiness and love shine in all your families.

Իմ սիրելի ընկերներ և հյուրեր ❤️❤️❤️ Բարի Գալուստ իմ Cooking With Susanna էջ: Ես Սուսաննան եմ: Սիրում եմ խոհանոցը, հոգևոր արժեքները, գեղեցիկ երգեր, անձի ինքնակատարելագործմանը վերաբերող նյութեր, որոնք խոսում են ոչ միայն մտքի, այլ նաև հոգու և սրտի հետ: Իմ էջը բազմաբովանդակ է: Եթե դիտեք տեսահոլովակները, կտեսնեք Բաղադրատոմսեր, Հոգևոր նյութեր և Վկայություններ, Համակարգչային գիտելիքներին վերաբերող հոլովակներ և այլն: Խոհանոցում սիրում եմ պատրաստել իմ բաղադրատոմսերը՝ կատարելով փորձեր և կիսվել հաջողված ուտեստներով ձեզ հետ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻԴ ձեր ուշադրության և հետաքրքրվածության համար:
Եթե հավանում եք իմ youtube-ի կանալում տեղադրած բազմաբովանդակ հոլովակները, ապա գրանցվեք և սեղմեք զանգակին, որպեսզի տեղեկացված լինեք նոր տեղադրված հոլովակներից:
Թող խաղաղությունը, երջանկությունը և սերը թևածեն ձեր բոլորի ընտանիքներում:

07/04/2026
06/04/2026

Գարնան համը ձեր խոհանոցում. Եղինջով ապուր 🌿

Գարունը եկել է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է պատրաստելու ամենաօգտակար ու թարմացնող ուտեստներից մեկը՝ Եղինջով ապուր: Այն ոչ միայն շատ համեղ է, այլև հարուստ է վիտամիններով:

Բաղադրիչներ՝
Թարմ եղինջ (բանջար)
Սոխ
Կարտոֆիլ
Ձու
Ջուր (կամ բուլյոն)
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝
Սոխառած անել, ավելացնել կարտոֆիլը և ջուրը:
Երբ կարտոֆիլը պատրաստ լինի, ավելացնել մանրացված եղինջը:
Վերջում զգուշությամբ լցնել հարած ձուն և եփել ևս 1-2 րոպե:

Բարի ախորժակ: 😋

#եղինջ #եղինջովապուր #հայկականխոհանոց #բանջար #առողջսնունդ #գարուն #բաղադրատոմս

05/04/2026
Առակաց 31Առաքինի կինըԱռաքինի կինը ո՞վ կրնայ գտնել։ Անոր գինը գոհարներէն շատ աւելի է։Անոր էրկանը սիրտը անոր վրայ վստահ է ...
08/03/2026

Առակաց 31
Առաքինի կինը

Առաքինի կինը ո՞վ կրնայ գտնել։
Անոր գինը գոհարներէն շատ աւելի է։
Անոր էրկանը սիրտը անոր վրայ վստահ է
Ու աւարի կարօտ չ’ըլլար։
Անիկա իր կեանքին բոլոր օրերուն մէջ
Անոր բարիք կը բերէ եւ ո՛չ թէ չարիք։
Բուրդ ու քթան կը փնտռէ
Եւ ուզածը ձեռքովը կը գործէ։
Անիկա վաճառականի նաւերուն կը նմանի։
Իր հացը հեռու տեղէ կը բերէ։
Անիկա գիշերով կ’ելլէ ու տանը մարդոցը՝ կերակուր
Եւ իր աղախիններուն գործ կու տայ։
Արտի մը վրայ կը խորհի ու զանիկա ծախու կ’առնէ։
Իր ձեռքերուն պտուղէն այգի կը տնկէ։
Իր մէջքը զօրութեամբ կը պնդէ
Ու իր բազուկները կը զօրացնէ։
Իր վաստակին աղէկ ըլլալը կը հասկնայ։
Անոր ճրագը գիշերը չի մարիր։
Իր ձեռքերը իլիկին կ’երկնցնէ
Ու ափովը րոքը կը բռնէ։
Ձեռքը աղքատին կը բանայ
Ու ձեռքերը կարօտեալներուն կ’երկնցնէ։
Իր տանը մարդոցը համար ձիւնէն չի վախնար.
Քանզի բոլոր ընտանիքը կրկին հանդերձ հագած են։
Իրեն ծածկոցներ կը շինէ։
Իր հանդերձը բեհեզ ու ծիրանի է։
Անոր այրը կը ճանչցուի դռներուն մէջ,
Երբ երկրին ծերերուն հետ նստի։
Կտաւ կը գործէ ու կը ծախէ
Եւ վաճառականներուն գօտիներ կու տայ։
Զօրութիւն ու փառք կը հագնի
Ու վերջին օրերը պիտի ուրախանայ։
Իր բերանը իմաստութեամբ կը բանայ
Եւ իր լեզուին վրայ քաղցրութեան օրէնք կայ։
Իր տանը ճամբաները կը քննէ
Եւ ծուլութեան հացը չ’ուտեր։
Անոր տղաքը կ’ելլեն ու զանիկա երանելի կ’անուանեն։
Անոր այրն ալ զանիկա կը գովէ, ըսելով.
«Շատ աղջիկներ առաքինի եղան, Բայց դուն ամենէն գերազանցը եղար»։
Վայելչութիւնը սուտ է ու գեղեցկութիւնը ունայն է,
Սակայն Տէրոջմէ վախցող կինը պիտի գովուի։
Տուէք անոր իր ձեռքին պտուղէն
Ու անոր գործերը դռներու մէջ պիտի գովեն զանիկա։

04/02/2026

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
Narine Davoyan Mikayelyan, Lia shop, Onlayn Ashxatanq, Կահույք Կահույք, Smart Buy

07/06/2025
05/06/2025

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Cooking With Susanna posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Cooking With Susanna:

  • Want your business to be the top-listed Food & Beverage Service?

Share