01/08/2021
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կապույտ հապալաս եք ուտում 🤔
Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։
🔷 հակաբորբոքային միջոց
Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։
🔷 դանդաղեցնում է ծերացման գործընթացը
Հապալասը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք, ինչպես հայտնի է, չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացնող հատկությունները։ Ավելի պարզ ասած՝ դանդաղեցնում են բջիջների ծերացումը։
🔸Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում
Հետազոտությունների համաձայն՝ հզոր հակաօքսիդանտների պարունակությամբ հապալասը գերազանցում է մյուս բոլոր մրգերին ու բանջարեղենին։ Ի դեպ, նույն այդ հակաօքսիդանտները պայքարում են նաև սթրեսի հետևանքների դեմ։
🔷 ազդեցությունը ուղեղի վրա
Հապալասը դանդաղեցնում է գլխուղեղի բջիջների ծերացումը և պաշտպանում ռադիոակտիվ ճառագայթման վնասակար ազդեցությունից։
🔷 վերականգնում է նյարդային համակարգը
Հատապտուղը պարունակում է միկրոէլեմենտներ, որոնք օգնում են կանխել ուռուցքային, սրտանոթային հիվանդությունները, վերականգնում են ոչ միայն ուղեղի բջիջները, այլ նաև նյարդային համակարգը, ինչպես նաև օգնում են պահպանել լավ տեսողությունը և մաշկի առաձգականությունը։
🔷 բնական նստվածքը
Հատապտուղների վրա երևացող նստվածքը նույնքան օգտակար է, որքան դրա պտղամիսն ու կաշին։ Դրանք պրոբիոտիկներ են, որոնք հատապտուղը պաշտպանում են վարակներից և միջատներից։ Հատապտուղը կարելի է և չլվանալ, բայց միայն այն դեպքում, եթե այն աճեցրել և հավաքել են մաքուր պայմաններում։
Հապալասի էքստրակտը խնդիրներ ունեցող մաշկի և գլխամաշկի համար արտադրվող կոսմետիկ միջոցների կարևոր բաղադրիչ է։ Այն նվազեցնում է բորբոքումները, նպաստում է կոլագենային թելիկների վերականգնմանը, ունի հակատարիքային հզոր ազդեցություն: