30/12/2025
✨ VIEM Group | 2025-ի ամփոփում ✨
2025 թվականը «ՎԻԵՄ ԳՐՈՒՊ» ընկերության համար դարձավ կայացման, համագործակցությունների ընդլայնման և վստահության ամրապնդման տարի
🔹 ընդլայնեցինք մեր ապրանքատեսականին՝ համալրելով այն որակյալ արտադրական և մեխանիկական պահեստամասերով
🔹 ամրապնդեցինք համագործակցությունը վստահելի միջազգային բրենդների հետ, այդ թվում հանդիսանալով «KBC Bearings» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
🔹 «ՎԻԵՄ ԳՐՈՒՊ» ընկերության ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեց Պետական ռեգիստրի գրանցամատյանում։
Մեր ընկերությունն ունի իր «անձնագիրը», որի անվան տակ տարիների ընթացքում ձևավորվել են ուժ, հեղինակություն և վստահություն։
🔹Ծառայեցինք հարյուրավոր գործընկերների ու հաճախորդների՝ ապահովելով կայուն որակ և մասնագիտական մոտեցում: Իսկ այսօր արդեն «ՎԻԵՄ ԳՐՈՒՊ» ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 162 արտադրական գործարանների հետ՝ հանդես գալով որպես վստահելի և կայուն գործընկեր։
🔹 ակտիվացրինք մեր ներկայությունը սոցիալական հարթակներում՝ լինելով ավելի հասանելի ու բաց մեր հաճախորդների համար, ունեցանք www.viemgroup.am մեր պաշտոնական կայքը:
Այս ամենը հնարավոր դարձավ մեր թիմի նվիրված աշխատանքի և ձեր՝ մեզ վստահող գործընկերների և հաճախորդների շնորհիվ։
🔹 2026-ին կշարունակենք զարգացնել հայաստանյան շուկան՝ մեր հաճախորդներին առաջարկելով լավագույն և բացառապես օրիգինալ ապրանքանիշերի որակյալ արտադրանք ինչպես նաև արդյունավետ և ժամանակակից լուծումներ։
🙏 Շնորհակալ ենք վստահության համար։
2026-ին՝ նոր նպատակներով, նոր հնարավորություններով և նույն հուսալիությամբ։
🎄 Շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը 🎄
Թող նոր տարին լինի կայունության, զարգացման, վստահելի գործընկերությունների և նոր ձեռքբերումների տարի։
Մաղթում ենք առողջություն, խաղաղություն և հաջողություն ձեր յուրաքանչյուր նախաձեռնությանը։
VIEM GROUP՝ վստահելի գործընկեր արտադրության մեջ: