23/02/2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Մեր Սարեր» հոլդինգը միացել է Վտանգների Վերլուծության և Հսկման Կրիտիկական Կետերի կառավարման համակարգին (HACCP – Hazard Analysis and Critical Control Points)։
HACCP համակարգը միջազգային ճանաչում ունեցող սննդային անվտանգության կառավարման մեխանիզմ է, որն ապահովում է արտադրության բոլոր փուլերում հնարավոր վտանգների կանխարգելումը, վերահսկումը և նվազեցումը՝ երաշխավորելով արտադրանքի բարձր որակն ու անվտանգությունը։
Այս քայլը «Մեր Սարեր» հոլդինգի համար կարևոր փուլ է՝ ուղղված արտադրական գործընթացների կատարելագործմանը, միջազգային չափանիշներին համապատասխանությանը և սպառողների վստահության ամրապնդմանը։ Մենք շարունակելու ենք առաջնահերթ համարել որակը, պատասխանատվությունն ու սննդային անվտանգության բարձր չափանիշները։