WineArt Winery

WineArt Winery ԳԻՆՈՒ ԱՐՎԵՍՏ ԳԻՆԵՏՈՒՆ

Ողջու՜յն։

Դուք բնական գինիներ արտադրող գինեգործական ընկերության պաշտոնական էջում եք։

Մեր ընկերությունը ստեղծվել է 2019 թ-ին, Երևանում։

Հավատարիմ մնալով հայկական գինեգործության ավանդույթներին՝ մենք գինու սիրահարներին ներկայանում ենք միայն մեզ հատուկ փիլիսոփայությամբ, գինու պատրաստման մեր ինքնատիպ ձեռագրով, և, որ գլխավորն է՝ մեր ամենօրյա աշխատանքի մեջ անընդհատ կատարելագործվել

ու սկզբունքով։

Իսկ մեր անմահական գինիները ծնունդ են առնում Արմավիրի և Արագածոտնի մարզերում գտնվող մեր այգիների խաղողի տեսակներից։

Հպարտորեն կարող ենք ասել, որ այսօր ոչ միայն հայ գինեսերն է գնահատում մեր արտադրանքը, այլ նաև արտերկրում մենք մեծ պատասխանատվությամբ ներկայացնում ենք մեր՝ հայկական գինին՝ անուշաբույր՝ հայոց հողի պես, զի՜լ՝ հայի ոգու նման։

Մենք ստեղծում ենք գինու արվեստ։
Մենք ստեղծում ենք գինի բնական եղանակով. բնության առինքնող բույրերը, համերն ու գույները պահպանելով ենք ստեղծում մեր ամեն մի գինին։

Գինին սեր է, պոեզիա մի տիեզերք, գինին հայի համար ավելին է քան պարզապես խմիչք և մեր ընկերության ցանկությունը մեկն է՝ ամեն հայի տանը հայկական գինով լի գավերը զարկվեն լոկ ուրախության համար, զարկվեն սիրո՜վ, միայն սիրով։

Սիրով Ձեր՝ >

Ծաղկել է նորից իմ այգին,Սրտում իմ գարուն է արդեն, Սիրում եմ այնպես քնքշագին,Սիրում եմ, բայց ո՞ւմ - չգիտեմ:           📚🍷
23/02/2026

Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպես քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ - չգիտեմ:




📚🍷

Ամեն գարուն՝ ինչքան ծանոթ,Այնքան նո՜ր է ու ցանկալի.Ամեն գարուն մի նո՛ր ձայնովՈւ նոր սիրո պե՛ս  է գալիս։          🍷📚
22/02/2026

Ամեն գարուն՝ ինչքան ծանոթ,
Այնքան նո՜ր է ու ցանկալի.
Ամեն գարուն մի նո՛ր ձայնով
Ու նոր սիրո պե՛ս է գալիս։




🍷📚

…Մի՛ սպառիր ուժը հոգուդՄտածմունքով կարճատես.Հանգիստ եղիր, աղոթք արա,Անհիշաչար եղիր միշտ,Թող քո լացով չուրախանաՔո թշնամին...
19/02/2026

…Մի՛ սպառիր ուժը հոգուդ
Մտածմունքով կարճատես.
Հանգիստ եղիր, աղոթք արա,
Անհիշաչար եղիր միշտ,
Թող քո լացով չուրախանա
Քո թշնամին ամբարիշտ։
Կյանքի ցավը, բախտի խաղը,
Ատելությունն անմըտի,
Հավատացի՛ր, երբեք չարժեն
Վրդովմունքին քո սրտի։
Եվ այդ սիրտը քեզ չի տված,
Որ դու մաշես ամեն օր,
Այնտեղ պիտի ապրի Աստված,
Ոչ թե ցավեր նորանոր։




🍷📚

Ո՜նց է ժպտում իմ հոգինՉարին, բարուն,― ամենքին.Լույս է տալիս ողջ կյանքիսՈւ էն ճամփիս անմեկին։      #կտավ 🎨    🍷📚
18/02/2026

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։



#կտավ 🎨
🍷📚

…Եթե աշխարհիս ճանապարհները Լինեին միա՜յն միակողմանի՝ Լոկ գալո՛ւ համար, Եվ ո՛չ գնալու...       #կտավ 🎨    📚🍷
16/02/2026


Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միա՜յն միակողմանի՝
Լոկ գալո՛ւ համար,
Եվ ո՛չ գնալու...



#կտավ 🎨
📚🍷

...որովհետև Աստծո համար անկարելի բան չկա: #Ղուկաս
15/02/2026

...որովհետև Աստծո համար անկարելի բան չկա:

#Ղուկաս

Դու ոտքից գլուխ երջանկություն ես,Քարափիս երգն ես, ծիծաղիս գույնը, Իմ լրացումն ու ամբողջությունն ես.Ես սիրում եմ քեզ ու ք...
14/02/2026

Դու ոտքից գլուխ երջանկություն ես,
Քարափիս երգն ես, ծիծաղիս գույնը,
Իմ լրացումն ու ամբողջությունն ես.
Ես սիրում եմ քեզ ու քո անունը...




🍷📚

Կրակը լույս է, լույսը՝ կյանք։Շնորհավո՜ր Տեառնընդառաջի լուսաբեր տոնը։    #տյառնընդառաջ
13/02/2026

Կրակը լույս է, լույսը՝ կյանք։
Շնորհավո՜ր Տեառնընդառաջի լուսաբեր տոնը։

#տյառնընդառաջ

Address

Lukashin 1st. Str. , Yerevan
Yerevan
0031

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00

Telephone

+37499551140

Alerts

Be the first to know and let us send you an email when WineArt Winery posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to WineArt Winery:

Share

Category