Vedi Alco

Vedi Alco Old-world traditions, new-world flavor
🍷Poured with history since 1956
The best traditions continue
📞 010 54 74 01

Հայկական գինեգործության բազմադարյա փորձի շարունակողն է հանդիսանում 'Վեդի-Ալկո' ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ. 1938 թ-ին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թ-ին հիմնված Վեդու գինու գործարանը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համերի հարուստ

բույրերին: Այսօր մենք արտադրում ենք ավելի քան 40 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:
Մեր ընկերությունը ուշի-ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման տենդենցներին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը:
Մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի բարձր որակը: Որակ, որին կարողացել ենք հասնել մեր ընկերության բարձրակարգ մասնագետների համառ աշխատանքի և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ:
Մեր հաջողությունների երաշխիքներից մեկն էլ Վայոց ձորի լեռնային հատվածում և Արարատյան դաշտավայրում մեր իսկ ուժերով հիմնադրված տեղաբնիկ խաղողի սորտերի շուրջ 150 հեկտար տարածքով այգիներն են, որոնք գտնվում են ծովի մակարդակից 800-1300 մետր բարձրության վրա` լեռնոտ հողագոյացություններում:
«Վեդի-Ալկո» ապրանքանիշը ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այսօր մեր արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուկրաինա, Ֆրանսիա, մերձբալթյան երկրներ և այլուր: Միջազգային համտես-մրցույթներում մեր արտադրանքը նվաճել է ավելի քան 90 ոսկե, արծաթե և բրոնզե պարգևներ:

17/08/2026

Գինին բաժակի մեջ պտտելը պարզապես գեղեցիկ շարժում չէ․ այն օգնում է գինուն «բացվել»։

Պտտելու ընթացքում գինին շփվում է օդի հետ, ինչի շնորհիվ՝
- ավելի լիարժեք են բացահայտվում բույրերը,
- համը դառնում է ավելի արտահայտիչ և հավասարակշռված,
- հնարավոր է նկատել գինու նուրբ բույրային և համային շերտերը։

Հատկապես երիտասարդ և հարուստ գինիների դեպքում մի քանի վայրկյան օդի հետ շփումը կարող է զգալիորեն փոխել գինու ընկալումը։

Հաջորդ անգամ, երբ գինի լցնեք բաժակի մեջ, մի քանի անգամ թեթև պտտեք բաժակը և միայն հետո վայելեք առաջին կումը․ տարբերությունը կզգաք։ 🍇✨

Թող օրհնված խաղողը առատ բերք ու բարեկեցություն բերի յուրաքանչյուր ընտանիքի, իսկ մեր այգիներում հասունացող յուրաքանչյուր ...
16/08/2026

Թող օրհնված խաղողը առատ բերք ու բարեկեցություն բերի յուրաքանչյուր ընտանիքի, իսկ մեր այգիներում հասունացող յուրաքանչյուր ողկույզ դառնա նոր ու լավ տարվա խորհրդանիշ։ 🍇

Շնորհավոր Խաղողօրհնեք

15/08/2026
Փոքր պահերը նույնպես արժանի են լավ գինու 🍇🍷
12/08/2026

Փոքր պահերը նույնպես արժանի են լավ գինու 🍇🍷

Զանգու՝ բնության, ավանդույթի և ժամանակակից գինեգործության ներդաշնակ համադրությունը։ 🍇🍷
09/08/2026

Զանգու՝ բնության, ավանդույթի և ժամանակակից գինեգործության ներդաշնակ համադրությունը։ 🍇🍷

07/08/2026

Փախուստ առօրյայից։ Մի քանի խաղաղ ակնթարթ բնության գրկում՝ մեկ բաժակ գինու ուղեկցությամբ։ 🍷

07/08/2026

Լավագույն արձակուրդները շարունակվում են

06/08/2026

Ուղիղ խաղողի այգուց՝ Ձեր տուն։ Ընտրեք Զանգուն և վայելեք բնության իսկական համը։

Գործընթաց, որտեղ ոչինչ պատահական չէ․․․
05/08/2026

Գործընթաց, որտեղ ոչինչ պատահական չէ․․․

Դարերի ավանդույթ՝ ժամանակակից շնչով։ 🍷«Վեդի Ալկո»-ն հայկական գինեգործության բազմադարյա փորձի շարունակողն է։ Մեր պատմությ...
04/08/2026

Դարերի ավանդույթ՝ ժամանակակից շնչով։ 🍷

«Վեդի Ալկո»-ն հայկական գինեգործության բազմադարյա փորձի շարունակողն է։ Մեր պատմությունը միավորում է 1938 թվականին հիմնված Գետափի և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանների ժառանգությունը։

Այսօր ավանդույթը շարունակվում է նոր տեխնոլոգիաներով, բարձրակարգ մասնագետների աշխատանքով և որակի նկատմամբ հետևողական մոտեցմամբ։
🍇 Ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ
🏅 Ավելի քան 90 ոսկե մեդալ և միջազգային մրցանակներ
🌍 Արտահանում՝ աշխարհի տարբեր երկրներ

Սեր դեպի հայկական գինեգործությունը՝ ստեղծված անցյալում, արդի այսօր և նախատեսված լավագույն ապագայի համար։

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410 54 74 01

Alerts

Be the first to know and let us send you an email when Vedi Alco posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Vedi Alco:

Shortcuts

Share

Category