ARARAT Brandy

ARARAT Brandy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ARARAT Brandy, Wine/Spirits, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք, Yerevan.

«ARARAT»-ը խրախուսում է ալկոհոլի պատասխանատու օգտագործումը:

Խնդրում ենք չտարածել էջի բովանդակությունն անչափահասների շրջանում։

Օգտատերերի տեղադրած բովանդակության կանոններ https://future-systems.am/pernod-ricard/ararat.html Էջի բովանդակությունը նախատեսված է ալկոհոլի օգտագործման համար օրենքով թույլատրված տարիքի հասած չափահասների համար: Խնդրում ենք չտարածել այն անչափահասների շրջանում:

------------

-------------------------------

«ARARAT»-ը պարզապես կոնյակ չէ. այն Հայաստանի ոգին մարմնավորող լեգենդ է և իրավամբ հանդիսանում է մեր երկրի խորհրդանիշերից մեկը. այն ավելի քան 100 տարի հայկական կոնյակի չափանիշ է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում:

«ARARAT»-ը հայկական կոնյակագործության ավանդույթները պահպանում է 1887 թվականից: Այս կոնյակներն արտադրվում են բացառապես Արարատյան դաշտավայրում աճող խաղողի այնպիսի տեսակներից, որոնց համային և բույրային հատկանիշներն աշխարհի որևէ այլ անկյունում չեն հանդիպում: Իսկ հնացվում են «ARARAT» կոնյակները Երևանի կոնյակի գործարանի սեփական տակառագործական արտադրամասում պատրաստվող տակառներում:
Ի դեպ, «ARARAT»-ի կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ այս կոնյակների կուպաժում օգտագործվում է բացառապես աղբյուրի ջուր:

Եթե ցանկանում եք բացահայտել «ARARAT» կոնյակների պատմության, արտադրության և վերջիններս ճիշտ վայելելու գաղտնիքները, տեղեկանալ «ARARAT» ապրանքանիշի կազմակերպած ու կազմակերպելիք միջոցառումներին, ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև հաղորդակցվել միմյանց հետ, կիսել տպավորություններն ու հետաքրքիր տեղեկություններ, միացե՛ք մեր էջին:
Սակայն մինչև որևէ մեկնաբանություն թողնելը կամ մեր էջը տարածելը խնդրում ենք ծանոթանալ էջից օգտվելու կանոններին և պահպանել դրանք:

ԷՋԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Էջի բովանդակությունը նախատեսված է ալկոհոլի օգտագործման համար օրենքով թույլատրված տարիքի հասած չափահասների համար: Խնդրում ենք չտարածել այն անչափահասների շրջանում: Էջի երկրպագուների կողմից ավելացված ցանկացած նյութ (նկար, մեկնաբանություն, տեսանյութ) կհեռացվի էջից, եթե այն՝
• խրախուսում է ալկոհոլի չարաշահումը,
• քննարկում կամ ցուցադրում է ալկոհոլի օգտագործումը ցանկացած ոչ օրինական կամ հակահասարակական վարքագծի համատեքստում,
• խրախուսում է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը,
• քննարկում կամ ցուցադրում է ալկոհոլի օգտագործումն անչափահասների կողմից,
• խախտում է/կարող է խախտել երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքները,
• պարունակում է գռեհիկ կամ ոչ պատշաճ լեզվով գրառում և/կամ նկար,
• պարունակում է «ARARAT» կոնյակների և «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության հետ չառնչվող տեղեկություն,
• որևէ կերպ վիրավորում է որևէ անձի կամ անձանց խմբի,
• իր բովանդակությամբ որևէ կերպ խախտում է ՀՀ օրենսդրության պահանջները, «Պեռնո Ռիկար» խմբի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքները և էթիկայի կանոնները:

Ալկոհոլի պատասխանատու սպառման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ կայքերում՝

http://www.pernod-ricard.com/
http://www.responsibledrinking.eu/
http://www.acceptresponsibility.org/
http://www.acceptresponsibility.org.uk/
http://www.drinkaware.ie/

02/09/2026

Արևային ջերմ երանգներով հագեցած նրբաոճ ու միևնույն ժամանակ հարուստ և հագեցած կուպաժ՝ ցիտրուսային մրգերի, չորացված թզի, քաղցր նուշի ու վանիլի նրբերանգներով․․․

31/08/2026

Երկու «ARARAT»` մեկ անմոռանալի կոկտեյլ․․․
«Cofig Cour»-ի մեջ «ARARAT Coffee»-ի և նրբաոճ «Անի»-ի հարուստ ու վառ երանգները միահյուսվում են թզի քաղցրությանն ու ցիտրուսային նրբերանգներին։ Անսպասելի, բազմաշերտ և արտահայտիչ համադրություն, որի բաղադրատոմսը սիրով տեղադրել ենք մեր «stories» բաժնում։

28/08/2026

Նոր կոկտեյլ․ «ARARAT Apricot Star». թեթև, թարմացնող, կենսախինդ՝ «ARARAT Apricot»-ի, մարակույայի, դեղձի և նուրբ սերուցքային երանգներով։
Բաղադրատոմսը սիրով տեղադրել ենք մեր «stories» բաժնում։

Պրեմիում կարգի օղու երեք անվիճելի առավելություն․✅ Արարատյան դաշտի տեղական սպիտակ խաղող✅ Բնական աղբյուրի ջուր ✅ Սերնդեսեր...
26/08/2026

Պրեմիում կարգի օղու երեք անվիճելի առավելություն․

✅ Արարատյան դաշտի տեղական սպիտակ խաղող
✅ Բնական աղբյուրի ջուր
✅ Սերնդեսերունդ փոխանցված վարպետություն

«𝐀𝐑𝐀𝐑𝐀𝐓 𝐒𝐩𝐢𝐫𝐢𝐭 𝟏𝟖𝟖𝟕»-ը ստեղծվել է հենց այս երեք կարևոր հիմքերի համադրության շնորհիվ․․․

«ARARAT Cherry». հյութալի բալային երանգներ՝ ասես ստեղծված ընկերուհիների հետ անցկացրած ամառային երեկոների համար։ Պահեր, ո...
25/08/2026

«ARARAT Cherry». հյութալի բալային երանգներ՝ ասես ստեղծված ընկերուհիների հետ անցկացրած ամառային երեկոների համար։ Պահեր, որ լի են գեղեցիկ հիշողություններով, ծիծաղով, անկեղծ զրույցներով ու միայն ձեզ հասկանալի փոքրիկ գաղտնիքներով․․․

24/08/2026

Օգոստոսը սիրելու ևս մեկ պատճառ․․․ Թարմացնող, վառ և անսպասելիորեն նուրբ՝ «ARARAT Honey Mors»-ն այն կոկտեյլներից է, որ մեկ անգամ փորձելուց հետո բազմիցս կցանկանաք պատրաստել։
Բաղադրատոմսը սիրով տեղադրել ենք մեր «stories» բաժնում։

23/08/2026

Հայկական խաղողից ստեղծված կոնյակի ու մեղրի ջերմ բույրի ներդաշնակ համադրություն․ Ձեր գողտրիկ, ոսկեգույն պահը՝ անկախ տարվա եղանակից․․․

22/08/2026

«ARARAT Apricot». հայկական խաղողից ստեղծված կոնյակի և ծիրանի վառ երանգների ներդաշնակ համադրություն՝ ասես ստեղծված ամառային ջերմ ու անհոգ օրերին սառույցով մատուցման համար․․․

20/08/2026

Արևադարձային տրամադրություն՝ բալային շեշտադրմամբ․․․ «Grand Cherry Tiki»-ն «ARARAT Cherry»-ի, արքայախնձորի, լայմի և նուշի վառ համադրություն է։ Կոկտեյլ, որ իր մեջ ամփոփում է ամառն իր գունեղ դրսևորմամբ։
Բաղադրատոմսը սիրով տեղադրել ենք մեր «stories» բաժնում։

19/08/2026

Ամառը խաղողի այգու կարևորագույն փուլերից մեկն է․․․
Արևի ջերմության ներքո խաղողի հատիկներն աստիճանաբար հասունանում են՝ ձեռք բերելով քաղցրություն, գույն և տվյալ տեսակին հատուկ համային երանգներ, որ իրենց ազդեցությունն են թողնելու ապագա սպիրտի բույրի հարստության ու համային նկարագրի վրա։
Յուրաքանչյուր լեգենդար կուպաժի պատմությունը սկսվում է հենց խաղողի այգուց․․․

Address

Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
Yerevan
0028

Alerts

Be the first to know and let us send you an email when ARARAT Brandy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ARARAT Brandy:

Shortcuts

Share

Category