ԱՐՓԻ չրեր

ԱՐՓԻ  չրեր Բնական չրերի արտադրություն և վաճառք , գործում է 2017 թ-ից, հասանելի ենք
ՀՀ ամբողջ տարածքում։

ԱՐՓԻ-ն ներկայացնում է Արարատի մարզի Զանգակատուն գյուղում արտադրված իր չրերի տեսականին:

Մեր բոլոր ապրանքները պատրաստված են
�տնական տեխնոլոգիաներով,
�մաքուր սանիտարական պայմաններում �միայն էկոլոգիապես մաքուր մթերքներից:

Մենք սիրում ենք ստեղծել նոր, օրիգինալ բաղադրատոմսերի հիման վրա համեղ չրեր:

Ուրախությամբ պատրաստ ենք կիսվել ձեր հետ մեր պատրաստած մի բուռ քաղցր արևով:

ՔՈ ԽՈՀԱՆՈՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔՈ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՍՑԵՆ 🏠🍎Դու սիրո՞ւմ ես ստեղծել բնականն ու արժեքավորը։ Իսկ պատկերացնո՞ւմ ես, ո...
13/04/2026

ՔՈ ԽՈՀԱՆՈՑԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՔՈ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՍՑԵՆ 🏠🍎

Դու սիրո՞ւմ ես ստեղծել բնականն ու արժեքավորը։ Իսկ պատկերացնո՞ւմ ես, որ քո նախասիրությունը կարող է վերածվել կայուն եկամտի աղբյուրի։

Ապրիլի 20-ից մեկնարկում ենք Չորամրգերի պատրաստման և բիզնեսի հիմնման երկօրյա էքսկլյուզիվ օնլայն դասընթացը։ 🚀

Ի՞նչ ես սովորելու ընդամենը 2 օրում.
✅ Արտադրական ամբողջ շղթան՝ մրգի ընտրությունից մինչև վերջնական տեսք։
✅ Չորացման ժամանակակից տեխնիկաներ և ճիշտ սարքավորումների ընտրություն։
✅ Գաղտնիքներ, թե ինչպես ստանալ գեղեցիկ, որակյալ և մրցունակ արտադրանք։
✅ ԲԻԶՆԵՍԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. Ինչպես ստեղծել սեփական բրենդը և ճիշտ վաճառել շուկայում։

🎁 ՀԱՏՈՒԿ ԲՈՆՈՒՍ. Բոլոր մասնակիցները կստանան մանրամասն քայլ առ քայլ ուղեցույց՝ յուրաքանչյուր մրգի հետ աշխատելու համար։

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Գործում է ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՌԱՋԱՐԿ
Դասընթացի իրական արժեքը՝ 80,000 դրամ։
ԲԱՅՑ առաջին 10 գրանցվողները կարող են միանալ ընդամենը 20,000 դրամով։ 😲

📍 Ձևաչափը. Փակ Telegram խումբ (նյութերը մնում են ձեզ մոտ հավերժ)։

Եթե երկար ես մտածել՝ «երբ սկսել սեփական գործը», ապա սա հենց այդ նշանն է, որին սպասում էիր։ ✨

👇 Գրանցվիր հենց հիմա և ամրագրիր քո տեղը.
🔗 https://t.me/+aRA5JIDoWL84ZGIy

#ԲիզնեսԴասընթաց #Չորամրգեր #ՍկսիրՔոԳործը #ԱռողջՍնունդ #ՀաջողությանՊատմություն

31/12/2025

Արփին շնորհավորում է ողջ հայության Ամանորը և մաղթում բարեբեր տարի 🎄

29/12/2025

Աննկարագրելի զգացողություն է, երբ տեսնում ենք ԱՐՓԻ չրեր ֊ը միջոցառումների ժամանակ։

🎄🎄🎄🎄🎊Նոր տարին պարզապես օրացույցի փոփոխություն չէ։Այն հիշեցում է՝ կանգ առնել, գնահատել և հարազատ մարդկանց  նվիրել ուշադր...
22/12/2025

🎄🎄🎄🎄🎊
Նոր տարին պարզապես օրացույցի փոփոխություն չէ։
Այն հիշեցում է՝ կանգ առնել, գնահատել և հարազատ մարդկանց նվիրել ուշադրություն։
Նվերը չափով կամ արժեքով չէ չափվում,
այլ այն մտքով, որ դրա մեջ ես դնում 🧡

Իսկ դուք արդեն ունե՞ք Արփիի համեղ ու բնական չրերը ձեր տոնական սեղանին,
կամ ընտրե՞լ եք Արփիի տուփը՝ ձեր մտերիմներին, ընկերներին ու գործընկերներին ուրախացնելու համար։
Արփիի տոնական տուփերը ստեղծված են հենց դրա համար՝
փոխանցելու հոգատարություն,
ջերմություն
և Նոր տարվա իսկական տրամադրություն։
🎁 Կորպորատիվ փաթեթների համար Արփիում գործում են հատուկ անակնկալներ։
Գրեք մեզ, և միասին կընտրենք այն նվերը, որը խոսում է ձեր փոխարեն ։
Պատվիրելու համար գրեք մեզ կամ զանգահարոք` 098 041492 հեռախոսահամարով։

🎄 Տոները մոտենում են, ու տան մեջ մի փոքր ավելի ջերմության աղբյուր կդառնա  ԱՐՓԻ  չրեր ֊ը։«Արփի»-ում մենք չրերը պատրաստում...
11/12/2025

🎄 Տոները մոտենում են, ու տան մեջ մի փոքր ավելի ջերմության աղբյուր կդառնա ԱՐՓԻ չրեր ֊ը։

«Արփի»-ում մենք չրերը պատրաստում ենք այնպես, ինչպես տանը՝ առանց հավելյալ նյութերի, առանց շաքարի, պարզ, մաքուր ու արևոտ։

🍑 Այժմ առկա են`
ծիրանի, սալորի, խնձորի, դեղձի, արքայանարնջի, բալի, լոլիկի չրեր։

Տոնական սեղանի համար դրանք հենց այն են, ինչ պետք է․
փոքր քաղցրություն, որը հիշեցնում է ամռան տաք ու ջերմ օրերը,
արևի համը, որը միավորում է ընտանիքը,
և սիրով արված մանրակրկիտ աշխատանքը, որ Արփիում շատ է գնահատվում։

🎁 Եթե ուզում ես տանը տոնական, լրիվ բնական համով չրեր ունենալ,
կամ ուզում ես փոքրիկ, բայց օգտակար նվեր անել քո հարազատին`
ուղղակի գրիր մեզ կամ ☎️ զանգահարիր`+37498041492 հեռախոսահամարով։

Արփի չրեր – պարզ ու ջերմ ,սրտին մոտ համերի ընտրանի։

🍒 Սիրում եք չրագործությունը, ուզում եք զարգանալ ու դառնալ այս ոլորտի մասնագետ՞Այժմ արդեն ունեք հնարավորություն։Չրագործու...
22/11/2025

🍒 Սիրում եք չրագործությունը, ուզում եք զարգանալ ու դառնալ այս ոլորտի մասնագետ՞
Այժմ արդեն ունեք հնարավորություն։

Չրագործության Ակադեմիան մեկնարկում է իր առաջին կրթական ծրագիրը, և դրա համար մենք պատրաստել ենք մասնակիցների կարողությունների գնահատման ձևաթուղթ։
Սա պարզապես հարցաշար չէ․ սա Ձեր ճանապարհի առաջին քայլն է դեպի գիտելիք, հնարավորություն ու իրական բիզնես։

🔍 Եթե ուզում եք հասկանալ՝
✔️ Որտե՞ղ եք հիմա,
✔️ Ի՞նչ գիտելիքների ու փորձի պակաս ունեք
✔️ Եվ ինչպե՞ս կարող եք իրական գաղափարը վերածել բիզնեսի
ապա խնդրում ենք մի քանի րոպե տրամադրել և լրացնել ձևաթուղթը։

📥 Ձևաթուղթը լրացնելը ոչ միայն կօգնի մեզ ճիշտ ծրագրել ուսուցումը, այլ նաև հնարավորություն կտա հենց ձեզ առաջինը ներգրավվել առաջիկա դասընթացներին։

👉 Սկսե՛ք հենց հիմա։ Սա ձեր հնարավորության դուռն է։
⬇️ Լրացրու ձևաթուղթը ու միացիր Չրագործության Ակադեմիայի ծրագրին։
👇👇👇

Կարողությունների գնահատման ձևաթուղթ։ Սիրելի մասնակից, շնորհակալ ենք, որ հետաքրքված եք Չրագործության ակադեմիայի ծրագրերով։ Այս ձևաթուղթը մեզ կօգնի հասկանալ քո նե....

🌞 Արփիի  գրանոլա — քո օրվա արևն ու էներգիան մեկ բաժակի մեջԱրփի գրանոլան պարզապես սնունդ չէ։ Դա փոքրիկ հոգատարություն է՝ ...
02/11/2025

🌞 Արփիի գրանոլա — քո օրվա արևն ու էներգիան մեկ բաժակի մեջ

Արփի գրանոլան պարզապես սնունդ չէ։ Դա փոքրիկ հոգատարություն է՝ պատրաստված սիրով, բնական չորամրգերով ու բույրով, որ հիշեցնում է ամառվա արևը։ ☀️

Յուրաքանչյուր պատառ՝ չորացրած մրգերի քաղցրություն, ընկույզի ուժ, և մեղրի մեղմ համ ով են լցված։
Այն էներգիա է, որը լցնում է քեզ ողջ օրվա ընթացքում՝ թեթև, բայց հագեցնող, պարզ, բայց անչափ օգտակար։ 💛

Երբ առավոտդ սկսում ես Արփի գրանոլայով՝
դու ոչ միայն սնվում ես, այլև հոգ ես տանում քեզ ու քո տրամադրության և առողջության մասին։

Սկսիր օրը ժպիտով, էներգիայով ու բույրով՝ Արփի գրանոլայով։
Քո օրվա ամենահամեղ սկիզբը հենց այստեղ է ։
Պատվերների համար կարող եք 📝 գրել մեզ,կամ ☎️զանգահարել` 098 041492 հեռախոսահամարով։

#ԱրփիԳրանոլա #ԲնականԷներգիա #ԱռողջՍկիզբ #ԼավՏրամադրություն

🍎 Եթե երբևէ մտածել ես՝«Ես էլ կուզեի սովորել չորամրգեր պատրաստել, բայց չգիտեմ՝ որտեղից սկսել» —ապա հենց հիմա ճիշտ ժամանակ...
29/10/2025

🍎 Եթե երբևէ մտածել ես՝
«Ես էլ կուզեի սովորել չորամրգեր պատրաստել, բայց չգիտեմ՝ որտեղից սկսել» —
ապա հենց հիմա ճիշտ ժամանակն է ☀️

Աննա Ասատրյան - Анна Асатуровна Асатрян ֊ը բացում է փոքր խումբ՝ ընդամենը 10 հոգու համար,
որտեղ երկու օրվա ընթացքում քեզ կսովորեցնի՝
🍑 ինչպես ճիշտ ընտրել մրգերի տեսակները,
🍏 ինչպես պահպանել գույնը, համը ու օգտակարությունը,
🍒 ինչպես կազմակերպել արտադրությունը՝ տնային պայմաններից մինչև վաճառք։

Սա դաս չէ միայն տեխնոլոգիայի մասին —
սա այն ճանապարհն է, որտեղ սովորում ես բնականով ստեղծել արժեք։

📅 Դասընթացը կլինի 2-օրյա,
💰 մասնակցությունը՝ձեր կողմից փոքր ներդրումով, որպեսզի այն հասանելի լինի բոլոր ցանկացողների համար։
📍 Մանրամասները կուղարկեմ գրանցվողներին։

Եթե ուզում ես սովորել, ունենալ քո փոքր բիզնեսը կամ պարզապես ապահովել ընտանիքիդ առողջ սննդով —
գրիր մեկնաբանությունում կամ անձնական հաղորդագրությամբ՝ «Ցանկանում եմ մասնակցել» 💛

#Արփի #Չորամրգեր #Դասընթաց #ՍովորիրՍիրով #ԲնականԲիզնես

Աշունը կամաց-կամաց տեղը զիջում է ձմռանը,իսկ առաջին ցրտերի հետ գալիս են և վիրուսները։Այստեղ է, որ բնականը դառնում է ամենա...
29/10/2025

Աշունը կամաց-կամաց տեղը զիջում է ձմռանը,
իսկ առաջին ցրտերի հետ գալիս են և վիրուսները։
Այստեղ է, որ բնականը դառնում է ամենաթանկը 🍎

Ամեն օր մի բուռ չորամիրգ՝
ոչ միայն վիտամինների հզոր աղբյուր է, այլև քո օրգանիզմի ամենալավ պաշտպանությունը։
Չրերը էներգիայի աղբյուր են, ուժ են տալիս և հիշեցնում՝
որ առողջությունը սկսվում է ամենափոքր, բայց կանոնավոր սովորություններից։

☀️ Թող այս սեզոնը լինի ոչ թե հիվանդությունների, այլ հոգատարության սեզոն։
Սկսիր օրը «Արփի» բնական չրերով՝ արևի համով, կյանքի ուժով։

#Արփի #ԲնականՉրեր

Address

Zangakatun

Telephone

+37498041492

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՐՓԻ չրեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԱՐՓԻ չրեր:

Share